Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը կոչ է անում զերծ մնալ մասնակցելու Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնի միջոցառումներին

Սեպտեմբեր 05,2012 11:59

Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի ուղերձը երիտասարդական հասարակական կազմակերպություններին

 Սիրելի երիտասարդներ,

երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,

Տարիներ ի վեր Հայասատանի երիտասարդությունը սերտորեն համագործակցել է Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների հետ՝ փոխանակելով ժողովրդավարական հասարակության կայացման և երիտասարդական մասնակցության փորձը:

Մեր գործընկերների թվում է եղել նաև Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնը:

Հաշվի առնելով Հունգարիայի իշխանությունների՝ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ամոթալի գործարքը Ադրբեջանի հետ, որը անխուսափելիորեն բերելու էր մարդասպանի ազատմանը, Ադրբեջանում հանցավոր անպատժելիության մթնոլորտի խրախուսմանը և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը՝ կոչ եմ անում ձեզ միառժամանակ զերծ մնալ մասնակցելու Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ հրավիրող կողմին չմասնակցության պատճառ մատնանշելով Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան ոճրագործի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ նա սահմանադրության խախտումներով ազատ է արձակվել: Հորդորում եմ նաև այս ամոթալի գործարքի վերաբերյալ ձեր դիրքորոշումը հայտնել եվրոպական ամենատարբեր երիտասարդական կառույցներում:

Ես նաև նամակով դիմել եմ Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով տնօրինությանը, որում մանրամասն ներկայացրել եմ ադրբեջանահունգարական արտառոց գործարքը և խնդրել հիշյալ նամակը փոխանցելու Երիտասարդության հարցերով եվրոպական կոմիտեի անդամ մյուս երկրների կառավարությունների ներկայացուցիչներին:

Սիրելի երիտասարդներ,

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն համախմբվելով և միասնականությամբ ենք ի զորու արժանի պատասխան տալու բարոյազուրկ ցանկացած տեսակի գործարքի, որը խաթարում է համամարդկային արժեքները, Հայաստանի հանրապետության անվտանգությունը և հայ ժողովրդի արժանապատվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930