Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում` «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի մոտ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, և հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում` թիվ 100 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2358Տ պ/հ միկրոավտոբուսը (վարորդ` Սահակ Սարգսյան) ստորգետնյա անցուղում բախվել է սյանը, ինչի հետևանքով ուղևորներ` 1959 թ. ծնված Ամալյա և 1960 թ. ծնված Գևորգ Գալստյանները, 1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը և 1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 2 կլինիկական հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Կարդացեք նաև
ԱԻՆ