Թաիլանդում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ երեկ մրցագորգ մտած Հայաստանի չորս ներկայացուցիչներից միայն 74 կգ քաշային Կարապետ Չալյանին հաջողվեց սփոփիչ մրցաշարին մասնակցելով բրոնզե մեդալ նվաճել: Մեր մյուս ըմբիշներն իրենց քաշային կարգերում զբաղեցրել են հետեւյալ տեղերը. 50 կգ, Ռուդիկ Մկրտչյան՝ 15-րդ, 60 կգ, Վազգեն Խաչատրյան՝ 19-րդ, 96 կգ, Վահե Սիմոնյան՝ 10-րդ:
Այսօր հունահռոմեականներն ավարտում են պայքարը: Հայաստանը դեռ երեք ըմբիշ ունի. 55 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 66 կգ՝ Հայկ Արշակյան եւ 84 կգ՝ Վարոս Պետրոսյան: Գեւորգ Ղարիբյանը 1/16 եզրափակչում մեկնարկային գոտեմարտն անցկացնելու է Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Հարութ Սարգսյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ