Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ շրջանում Չինաստանից 1,5:2,5 հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը թիմային 11,0 միավորով նահանջեց չորրորդ հորիզոնական: Ռուսաստանը նույն հաշվով պարտության մատնեց Ադրբեջանին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Առաջատար եռյակում են նաեւ Չինաստանն ու դեռեւս գործող օլիմպիական չեմպիոն Ուկրաինան:
Հայաստանի կանանց ընտրանին 2,5:1,5 հաշվով առավելությա հասնելով Իտալիայի նկատմամբ՝ թիմային 10,0 միավորով բարձրացել է 15-րդ հորիզոնական եւ այսօր ուժերը չափելու է Ռումինիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ