Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի նախագահն ասել է, որ Սաֆարովն ազատվել է քաղաքական դրդապատճառներով

Սեպտեմբեր 05,2012 10:45

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը

Մեդիամաքս: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին մտահոգել է այն հանգամանքը, «որ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելը թելադրված է քաղաքական դրդապատճառներով»:

«Պետք չէ քաղաքական նպատակներով չարաշահել դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիան: Ես անհանգստացած եմ, որ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելը թելադրված է քաղաքական դրդապատճառներով: Միեւնույն ժամանակ, Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ բոլոր գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը», – ասվում է Շուլցի հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930