Հատված ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ հարցազրույցից:
– Այս օրերին շատերն են կարծիք հայտնում, որ Սաֆարովի հարցերը պետք է միայն վրեժով լուծել, եւ մեզ այսօր մի նոր Սողոմոն Թեհլերյան է պետք։ Դուք կո՞ղմ եք խնդիրն այդ տարբերակով լուծելուն։
– Ոչ, դրանք մարդասպաններ են, եւ, իմ կարծիքով, Ադրբեջանը, Ալիեւը մեծ սխալ են արել, եւ եթե մենք չկարողանանք այս պահն օգտագործել, դա կնշանակի, որ մենք խելոք չենք, վախկոտ ենք, արժանապատվություն չունենք։
– Իսկ ի՞նչ քայլեր պետք է անել։
Կարդացեք նաև
– Այն, ինչ պետք է արվի, անմիջապես պետք է ընդունել Ղարաբաղի անկախությունը, որ սկսվի նաեւ այդ գործընթացն աշխարհով մեկ, որովհետեւ պարզ էր, ու հիմա աշխարհին էլ պարզ դարձավ, որ հայերն Ադրբեջանի հետ մի պետության մեջ ապրել չեն կարող, այսինքն՝ պետք է սկսել այդ գործընթացը, սկզբում պետք է մեր կառավարությունն ընդունի Ղարաբաղի
անկախությունը եւ հետո, եթե մեր արտաքին գործերի նախարարությունն ընդունակ է, ապա աշխարհով մեկ լրջորեն զբաղվի այդ խնդրով, դա էլ կլինի մեր հզոր հարվածը Ալիեւին։
– Հունգարիայի այս քայլն արդյո՞ք նշանակում էր, որ Հայաստանը միջազգային ասպարեզում չունի այն կշիռը, որի հետ հաշվի նստեն։
– Մենք փոքր պետություն ենք եւ կշիռ չունենք այն իմաստով, որ
հարստություն էլ չունենք, նավթ չունենք, բայց արժանապատվություն եւ համարձակություն պետք է ունենանք։ Մեր արժանապատվությունը մեզ ստիպում է դիմել այնպիսի քայլերի, ինչպիսին է Ղարաբաղի անկախության ճանաչումը, մեր արժանապատվությունը պահանջում է մեզանից, որ աշխարհի բոլոր պետություններն էլ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»