ԲՀԿ-ն Արթիկում սատարում է ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանի թեկնածությունը։ «Այո, ԲՀԿ-ն սատարելու է Արսեն Աբրահամյանին, մեր կուսակցության քաղխորհուրդն է նման որոշում կայացրել»,- մեզ հետ զրույցում երեկ հաստատեց Արթիկն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, ով ԱԺ ընտրություններում հաղթեց տեղի ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանին։ Վերջինիս եղբայրը՝ գործող քաղաքապեւո Խաչատուր Վարագյանն է Արթիկում ՀՀԿ թեկնածուն։
Ուշագրավ է, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն օրեր առաջ հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե որեւէ համայնքում ՀՀԿ-ական թեկնածուներին չեն սատարելու։ Մինչդեռ Պետոյանը երեկ հարցից փոքր-ինչ զայրացավ եւ զարմացավ։ «Ինչի ՀՀԿ-ն ԲՀԿ-ի թեկնածուներին կարող է օգնել, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի թեկնածուին ինչո՞ւ չի կարող օգնել»։
ԲՀԿ-ն է պարծենում, որ իշխանություն չէ, չմտան կոալիցիա։ «Հիմա ես էս քաղաքից մեծ ձայներով հաղթանակ տարա որպես պատգամավոր, արդարացի կլինի՞ ես անտարբեր մնամ էս քաղաքի եւ մարդկանց ճակատագրի համար: Երկու թեկնածու էին, երկուսն էլ ՀՀԿ-ական, ո՞ւմ պաշտպանեինք»,- բացատրեց նա:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»