Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրը; Նրա խոսքով, այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ:
Հունգարացի դիվանագետն ասել է ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց: Բացի դրանից, նման որոշումը խորհրդանշական քայլ կլինի Երեւանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հավելել է դիվանագետը:
Սեպտեմբերի 4-ին Բուդապեշտում կայացավ հանրահավաք, որի մասնակիցները դատապարտեցին Հունգարիայի կառավարության որոշումը Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ն առաջարկեց Ադրբեջանին եւ Հունգարիային բացատրություններ տալ Ռամիլ Սաֆարովի փոխանցման եւ ներման հանգամանքների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Տրենդ գործակալության հաղորդման համաձայն, նախոօրեին կայացել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բարնսի հետ, որի ընթացքում Էլմար Մամեդյարովն ասել է, որ «Ամերիկայի դիրքորոշումը հասկանալի չէ Ադրբեջանի համար»: