Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Կիսատ-պռատ եւ «հավասարակշռող» հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը»

Սեպտեմբեր 04,2012 21:02

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Նովոստի – Արմենիա գործակալության հարցին

Հարց. Պարոն Քոչարյան, ադրբեջանա-հունգարական գործարքի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում բազմաթիվ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ: Ինչպե՞ս եք գնահատում դրանք:

Պատասխան. Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակ գործարքին, քանի որ կիսատ-պռատ եւ «հավասարակշռող» հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը էթնիկ հողի վրա  կատարված հանցագործությունների շարունակման եւ անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930