Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԴԿ նախագահի՝ Ադրբեջանը «քցում է» Հունգարիային

Սեպտեմբեր 04,2012 18:06

Ի տարբերություն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու՝ ՀՀ իշխանությունների որոշումը: «Եթե նախագահն, իր ասելով, Հունգարիայի պատասխանատուներից ստանում է հավաստիացումներ, որ այդպիսի բան չի լինելու ու հակառակ դրանց, հայկական կողմին փաստի առջեւ են կանգնեցում, ապա արձագանքը ճիշտ է»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ դա բնավ էլ չի արդարացնում հայկական կողմին:

«Դիվանագիտական հարաբերություններ մի երկրի հետ, որի հետ առանձնապես մի խնդիրներ էլ չունենք, այս պարագայում՝ անհասկանալի են: Հունգարիան պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է այդ քայլին գնացել: Եթե խնդիրը երեք միլիարդն էր, որը, ինչպես պարզվում է, Ադրբեջանը մտադրություն էլ չունի փոխհատուցելու, կոպիտ ասած՝ «քցել» է, ուրեմն մեր քայլը ճիշտ է: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժեինք նման վերաբերմունքը մեր նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930