Վրաստանի հայաբնակ Ջավախք տարածաշրջանի Ախալքալաք քաղաքի ընտրական հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեփարիձեն, Նինո Փխակաձեն եւ «Բիձինա Իվանիշվիլի – Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան ծեծել են հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանին։
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ, այդ մասին հաղորդել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` դատապարտելով փաստը եւ հանձնաժողովի անդամներին փոխադարձ հարգանքի ու զսպվածության կոչ անելով։
«Ազատություն» ռադիոկայան