Թաիլանդի Տապիա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Այսօր եւ վաղը մրցագորգը տրամադրված է հունահռոմեական ոճի ներկայացուցիչներին: Պայքարի մեջ մտած հայաստանցի չորս ըմբիշներից միայն 74 կգ քաշային Կարապետ Չալյանին է հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել: Նա նվաճել է բրոնզե մեդալ: Մեր մյուս հունահռոմեականներից` Ռուդիկ Մկրտչյանը` 50 կգ քաշային կարգ, Վազգեն Խաչատրյանը` 60կգ եւ Վահե Սիմոնյանը` 96 կգ, դուրս են մնացել մրցանակների համար պայքարից:
Վաղը հունահռոմեական ըմբիշներն ավարտում են պայքարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ