Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Սեպտեմբեր 04,2012 17:36

Հունգարիայից Ադրբեջանին մարդասպան Ռ. Սաֆարովի արտահանձնման եւ նրա ներման կապակցությամբ

Ռուսաստանի հայերի միությունը վրդովմունքով ընդունեց այն ցնցող լուրը, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից ¥որտեղ նա ցմահ բանտարկության էր դատապարտված հայ սպա Գուրգեն Մարգարյանի չարանենգ սպանության համար¤ արտահանձնվել է Ադրբեջանին, որի իշխանությունները ցինիկորեն ներում են շնորհել եւ հերոսացրել են ոճրագործին:

Միջազգային իրավունքի եւ համամարդկային բարոյականության սկզբունքները ոտնահարող այդ գործողություններով Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհին ցուցադրեց իր հանցավոր էությունը, որը ներհակ է հիմնարար մարդասիրական սկզբունքներին, որոնք գործունեության հիմքն են ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է այդ երկիրը:

Ռուսաստանի հայերի միությունը լոիվին պաշտպանում է տվյալ հարցի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահի դիրքորոշումը, որը նա շարադրեց օտար պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցմանն առնչվող նրա հայտարարությունը:

Այս ամենը մեկ անգամ եւս ակներեւորեն ցույց տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ընտրության արդարացիությունը, որն անհնար է համարում սեփական ճակատագիրը կապել մի երկրի հետ, որը ոչ միայն պետական մակարդակով աջակցում է մարդասպանին, այլեւ սպանության համար ցմահ դատապարտված չզղջացող ոճրագործին դարձնում է ընդօրինակման արժանի ազգային հերոս:

 

Այս կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունն անհրաժեշտ է համարում.

 

1. Ռուսաստանի Դաշնության՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի ղեկավարությանը կոչ անել արտահայտելու սեփական դիրքորոշումը Հունգարիայի իշխանությունների որոշումների նկատմամբ եւ դատապարտելու Ադրբեջանի ղեկավարության անօրինական ու ցինիկ  գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են դնում Հարավային Կովկասում հաշտության ու համաձայնության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմամյա ջանքերը:

2. Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի հանցավոր արարքների հերոսականացումը նման ոճիրների ընդհանուր տարածման իրական վտանգ է պարունակում, ուստի Ռուսաստանում գործող քաղաքական, հասարակական, իրավապաշտպանական, կրոնական եւ մյուս կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում հրապարակավ բարոյական եւ իրավաքաղաքական գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարության գործողություններին:

3. Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքներին եւ Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր բոլոր հայրենակիցներին հորդորել ստեղծված պայմաններում հանդես բերել զսպվածություն, համախմբվածություն, չենթարկվել ամեն տեսակ սադրանքներին եւ բոլոր հանգամանքներում իրենց մեջ պահպանել այն բարձր բարոյական ոգին, որը միշտ ներհատուկ է եղել մեր ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930