Լրահոս
Օրվա լրահոսը

Ազերի ոճրագործի տան մոտ ոստիկանական պահակակետ են տեղադրել

Սեպտեմբեր 04,2012 17:18

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Հունգարիայից արտահանձնված ու ազատ արձակված մարդասպան Ռամիլ Սաֆարովի տան մոտ ոստիկանական պահակակետ է դրվել: Նշվում է նաև, թե Սաֆարովը փաստացի տնից դուրս չի գալիս «անվտանգության նկատառումներով»: Նրան այցելում են միայն ընտանիքի անդամները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը հայտնել էր, թե Սաֆարովի անվտանգությունը հոգում է իրենց գերատեսչությունը:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել