Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս պաղպաղակն (լուսանկարում) արժե 1000 ԱՄՆ դոլար. բանն այն է, որ 150 գրամանոց սառը գնդիկները ծածկված են հսկա ոսկյա տերեւով:
Այս պաղպաղակը համտեսելու համար, հարկավոր է այն նախապես պատվիրել Փարիզի ռեստորաններից մեկում:
Թանկարժեք պաղպաղակի բաղադրությունը գաղտնի է պահվում, միայն նշվում է, որ նրանում օգտագործված մթերքները բերվում են տարբեր երկրներից:
Կարդացեք նաև
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ