Վերջապես համբուրգերների ու չիզբուրգերների սիրահարները հնարավորություն կունենան նաեւ Հայաստանում վայելելու հանրահայտ McDonald’s-ի Բիգ Մակերը, Համբուրգերներն ու մյուս հանրահայտ ուտեստները: Համենայն դեպս նման «հույսեր» արդեն նշմարվում են:
Թեեւ կոնկրետ հայտարարություն դեռեւս չկա, այնուամենայնիվ Երեւանում ամերիկյան արագ սննդի առաջատարի ի հայտ գալու լուրն արդեն իսկ ուրախացրել է շատերին:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանը «Մեդիալաբին» ասում է, որ McDonald’s-ի մուտքը Հայաստան ողջունելի է» իրենց կողմից:
«Սա կլինի առաջին ֆրանչայզինգային ընկերությունը, հայտնի ամբողջ աշխարհում, որ մուտք կգործի Հայաստան: Այն կբերի մեծ ներդրումներ, բիզնեսի աշխուժացում, աշխատատեղերի ավելացում եւ բացի այդ կբերի նոր ծառայությունների որակ ու աճ Հայաստանում»,-ասում է Խեչոյանը եւ հավելում, որ արագ սննդի գիգանտի մուտքը Հայաստան կնպաստի նաեւ տուրիզմի զարգացմանը՝ գրավելով Հայաստան եկող արտասահմանցիներին:
Կարդացեք նաև
Ըստ «ՉԻ» հրապարակման՝ McDonald’s ցանցի լիցենզիան գնել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբայր, ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ» ընկերությունը: Սակայն, տեղեկությունը ոչ հաստատվել, ոչ էլ հերքվել է հնարավոր «սեփականատիրոջ» կողմից:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ