Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահը դարձյալ վաղաժամ է համարում «ԼՀՂ-ն ճանաչելու մասին» օրինագիծը

Սեպտեմբեր 04,2012 16:08

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ, «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախագիծ շրջանառության մեջ դնելու համար քաղաքական պահը դեռ չի հասունացել:

«Դրա տեղը շատ լավ գիտենք, շատ լավ կռահում ենք ինչի համար է, առավել եւս ամենամեծ ջատագովը մենք ենք եւ չենք էլ համարում, որ Ղարաբաղը մերը չէ:

Նոր քաղաքական իրավիճակներ են ստեղծվում, ովքեր ցանկանում են որոշակի դիվիդենտներ հավաքել՝ տարբեր օրենքներ կարող են ներկայացնել, շատ լավ կլինի, նման դեպքերում խորհուրդ տաք, որ նման խնդիրները լուծելու համար նախ հարկավոր է քաղաքական մեծամասնության հետ խորհրդակցություններ անցկացնել:

Եթե մենք ճանաչում ենք, վաղը միջազգային հանրությունը ճանաչելո՞ւ է Ղարաբաղը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ենք գործում, այդ ֆորմատն ընդունելի է մեզ համար ու չենք ուզում որեւէ տարուբերումներ լինեն այն հայեցակարգերի առումով , որոնք տարիներ շարունակ մշակվել են:

Գովելի չեմ համարում այդ նախաձեռնությունը: Չեմ զարմանա, որ նեղ կուսակցական շրջանակներում ասեն՝ Նախիջեւանն էլ է մերը, Ջավախքն էլ, դրանք ցանկություններ են, իսկ ցանկություններին հասնելու համար պետք է լուրջ քաղաքական իրողությունների հետ հաշտվել:

Ընդդիմությունը պետք է ակցենտներ օգտագործի քաղաքական դաշտում, չեմ էլ կարծում, որ վտանգավոր գործողություն են կատարում, իհարկե, բազմակարծություն պետք է լինի, պետք է ամբողջ աշխարհն իմանա, որ այդ խնդիրը անընդհատ կա, որ ի վիճակի ենք դա անելու, դա ընդունելու, բայց քաղաքական պահը, ժամանակը չէ նման խնդիրներով զբաղվելու»,- անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը :

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930