4 սեպտեմբերի, 2012թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Սիսիանի ավագանու անդամի թեկնածու է առաջադրել կուսակցության Սիսիանի ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանին:
Հովհաննիսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Միջնակարգ կրթություն ստացել է ծննդավայրում` Սիսիանում: 1993-98թթ. ուսանել եւ ավարտել է ՀՀ ԿԳ Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջը: 2005-10թթ. ուսանել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, ձեռք է բերել երկրորդ` գյուղատնտեսի մասնագիտություն:
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Աշխատել է ծառայությունների ոլորտի ձեռնարկություններում՝ որպես հաշվապահ, մենեջեր, սակայն առավել ժամանակ է հատկացրել եւ ճանաչում է ձեռք բերել իր հոբբիի` օպտիկայի ասպարեզում աշխատելով: Այժմ էլ աշխատում է իբրեւ օպտիկ:
Հայրենի եզերքի եւ ծննդավայր քաղաքի հանդեպ սերը պրն. Հովհաննիսյանին թելադրել են ակտիվ կեցվածք եւ մասնակցություն ամենատարբեր ձեռնարկների` քաղաքային ծառատունկի ակցիաներից մինչեւ ՀԿ-ների գործունեություն եւ վերջապես կուսակցական աշխատանք: «Ժառանգություն» կուսակցության հիմադրումից շատ չանցած Հովհաննիսյանը անդամագրվել է կուսակցությանը, իսկ 2005-ից ստանձնել է «Ժառանգության» Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավարումը:
Կարդացեք նաև
Միանգամայն վստահություն տածելով Ռադիկ Հովհաննիսյանի կազմակերպչական կարողությունների եւ մարդկային նկարագրի հանդեպ՝ «Ժառանգությունը» կոչ է անում իր բոլոր անդամներին, համակիրներին, Սիսիանի ողջ բնակչությանը սեպտեմբերի 9-ի ընտրությունում իրենց ձայնը տալ հօգուտ «Ժառանգության» թեկնածուի:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն