Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայի արյունն ավելի էժան է, քան Ադրբեջանի նավթը». Ռուբեն Թովմասյան

Սեպտեմբեր 04,2012 15:22

«Սաֆարովի օրինակը ապացուցեց, որ հայի արյունն ավելի էժան է, քան Ադրբեջանի նավթը. դրանում մենք ենք մեղավոր»,- հայտարարեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ըստ որի՝ դեպքի առիթով հնչած Օբամայի հայտարարոությունն էլ միայն նրա համար էր, որ հայերի ձայնն է նրան պետք գալու ընտրությունների ժամանակ, ինչն ապացուցվել է նաեւ այն ժամանակ, երբ Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը, Թովմասյանն ասաց. «Ես ռուսամետ ուժ եմ, բայց համամիտ չեմ, որ Ռուսաստանը դանդաղ արձագանքեց, լղոզված պատասխան տվեց Սաֆարովի դեպքին, ինձ զարմացրեց այդ պատասխանը»:

Թովմասյանը նշեց, որ շատերը մտածում են հետեւյալը՝ կազմակերպել Սաֆարովի սպանությունը եւ այլ վրեժի միջոցներ կիրառել, բայց, ըստ նրա, կատարվածը պետք է օգտագործել ի շահ Ղարաբաղի. «Օրինակ՝ պետք է Մինսկի խմբին ստիպել, որպեսզի հայտարարություն անեն, որ մենք ոչ թե բանակցությունների կգնանք, դիտարկումներ կանենք, այս կամ այն տողի հետ կհամաձայնվենք, կամ ոչ, այլ պետք է ասել, ստիպել ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Բացի այդ, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի Եվրախորհրդի ուժով պետք է կազմակերպել եւ Հաագայի դատարանին հանձնել Սաֆարովի կերպարը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930