Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Սաֆարովը Ադրբեջանին էլ պետք չի, ինքը ինչքան մնա, Ալիեւի համար գլխացավ է, կսպանեն՝ կասեն հայն է սպանել»

Սեպտեմբեր 04,2012 15:18

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) այսօր «Արցախ» ակումբում հայտարարեց, որ շատ կարծիքներ կան Ադրբեջանի, Հուգարիայի քայլերի հետ կապված, որ սխալ են արել: Նրա դիտարկմամբ՝ պետք է հստակ մշակել մեր քայլերը՝ առաջին, երկրորդ. «Մենք ի՞նչ քայլ պետք է անենք, իրանք արդեն գիտեն մեր առաջին քայլը, երկրորդ քայլը: Սաղս մտածում ենք, պատգամավորներն են հավաքվել, իրենք հիմա հետաքրքիր նայում են՝ ինչ է կատարվում Հայաստանում: Ինչ կատարվում է՝ իրենց ձեռնտու է: Կասեն՝ իրենց դիվանագիտական հարաբերությունները ուժեղ են, իրենք ասենք 3 պետություն միանում են, չե՞ն ուզենա ասեն, որ սենց է: Ոնց որ շախմատային քայլ, ո՞րն է մեր երկրորդ քայլը: Առաջին քայլով Ադրբեջանը մի քանի հատ հարցեր է լուծում՝ զինվորական օրենքների վրա: Եվրամիության հարցով իրենք ունեն ուժեղ բանակ, բայց իրենց պետությունը չունի հեղինակություն: Ալիեւն ասում է՝ ես խոսք եմ տվել, խոսքս կատարում եմ: Իր վարկանիշը բարձրանում է, մի հատ էլ է իրեն պետք վարկանիշ, որ պետք է հասարակությունը բարձրացնի: Ես մտածում եմ՝ ինչ է կատարվել ու ինչ պետք է կատարվի: Ադրբեջանը կվերացնի Սաֆարովին ու ցույց կտա, թե ով է դա արել: Մի հատ լավ հայ ցույց կտան, ազգանունով, բանով, կասեն նա է:

Լեւոն Մելիք Շահնազարովին հիշեք: Այդպիսի դեպք պետք է լինի, Ադրբեջանում այդպիսի հատուկ ծառայություններ կան: Սաֆարովը Ադրբեջանին էլ պետք չի: Ինքը ինչքան մնա, Ալիեւի համար գլխացավ է: Պետք է վերացնի մի հատ հայ, ամեն տեղ կպատմեն, թե ոնց է էդ խեղճ մարդուն հայը սպանել, որն էլ կազմակերպել է իբր մեր հատուկ ծառայությունը: Կսարքեն մի հատ PR: Պետությունը ուզում է սկսի պատերազմ, իր եռանկյունը պետք է բարձրացնի, մնաց ամենադժվար հարցը, որը կլուծի այդ տեսակի»:

Գեներալ-մայորը զգուշացրեց, որ պատերազմներն այդպես են սկսում՝ մի պատրվակից. «Մենք հիմա կոնկրետ քայլեր պետք է անենք՝ Ադրբեջանի կողմից խաբեության քայլերը կանխելու համար : Ես վախենում եմ, մենք կուշանանք ինչ-որ քայլեր անել: Հավանականությունը պատերազմական գործողությունների արդեն մեծանում է այսօր: Մենք, այո, պատրաստ ենք պատերազմի, բայց դա ցանկալի չէ: Հարցն այն է, որ չտանք Ադրբեջանին բարոյական իրավունք հերթական սուտը մեր երկրի դեմ օգտագործելու: Չթողնենք, որ մեր թշնամին մի պրովոկացիա անի, իրենք կարան, իրենց ախպերն ախպորն է սպանում»:

Իսկ թե ի՞նչ պետք է արվի, ո՞րը կլինի ճիշտ քայլը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց. «Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Մենք մեզ տուպիկի մեջ ենք դնում: Ասում ենք՝ Ղարաբաղ գնացել ենք՝ ղարաբաղցու օգնելու, ասում են՝ մենք ստեղից գնացել ենք, օգնել ենք: Մենք իրավունք չունեինք Հայաստանից գնալ, հրաման այնտեղ տալ: ՊՆ-ն շատ սխալ բաներ է արել, ասում են՝ մեկը հրամայել է Հայաստանից, որ Շուշին ազատենք: Դա անկախ պետություն է: Իսկ այդպես նշանակում է մենք ագրեսորներ ենք, մենք մեր բերանով ենք դա ասում: Ստացվում է՝ մենք այնտեղ գնացել, կռվել ենք, գրավել ենք Ադրբեջանի հողերը: Մենք մեր հասարակության մեջ շատ սխալ բաներ ենք անում, ասում: Թողնենք այդ կարծիքները: Ես Արցախում եղել եմ կամավորական, հիմա ուզում են ցույց տալ, թե մեզ ուղարկել են: Ինձ չեն ուղարկել: Ո՞ւմ կարային ուղարկել: Եթե ուղարկել էին, թող մի հատ տուն տային, բան տային: Ես բան չեմ ուզում մեր պետությունից, մեկ-մեկ ասում են՝ Արկադի Իվանիչը տուն է սարքում»:

Հարցին՝ եթե Հայաստանը կտրուկ քայլերի դիմի՝ Հունգարիայում հայերի վիճակը ի՞նչ կլինի՝ նա պատասխանեց. «Հայերի վիճակը ոչ մի բան չի լինի: Կտրուկ քայլերը չեմ հասկանում: Մենք պետք է մի բան անենք, որ պաշտպանվենք: Մենք պետք է ասենք, որ Ղարաբաղի անկախությունը ընդունում ենք, ճանաչում ենք: Երկրորդ քայլն այն է, որ թույլ չտանք Ադրբեջանին այնպիսի քայլ անել, որ հետո ասեն մենք մարդասպան ենք, մենք կեղտ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930