Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ երկիրը «շողուլից» գցել են

Սեպտեմբեր 04,2012 15:12

«Կա թեկնածուների քարոզարշավներ անցկացնելու համար պայմաններ ստեղծելու երկու եղանակ. առաջինը՝ արգելակել, հնարավորություն չտալ, զրկել ժողովրդի հետ հանդիպելուց, տարբեր ճանապարհներով, դպրոցի տնօրեններին, մանկապարտեզների վարիչներին եւ այլ մարդաշատ կոլեկտիվներին, եւ երկրորդ՝ դա կաշառքի, ահաբեկման միջոցն է, որ ժողովորդը ստիպված թեքվում է այն կողմ, որտեղ ստիպված է լուծել իր հացի խնդիրը»,- ասաց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրություններում Կոմունիստական կուսակցության մասնակցության մասին:

Թովմասյանի ձեւակերպմամբ՝ հակաժողովրդական իշխանությունները եւ այն համակարգը, որը տիրում է այսօր, այն համակարգի մոդելն է, ինչը տանում է ժողովրդի կործանմանը, գործազրկմանը, այդ պատճառով էլ մարդիկ աստիճանաբար դուրս են շպրտվում, լքում երկիրը:

«Մենք հարուստ Սովետական Հայաստան ենք թողել, բարձր գիտական երկիր, ի՞նչ պատահեց, որ այս հարուստ երկիրը կործանվեց: Երկիրը բզկտել դինոզավրի ախորժակով՝ չէր կարելի ու այդ անողներն այօր տեղ են գտել ազգակցական ժողովում: Երկիրը շողուլից գցեցին, հիմա ուզում են, որ երկրում ամեն ինչ նորմալ լինի: Չէ՛, էլ չի լինի: Արդյունաբերությունը չկա, շինարարությունը խայտառակ ձեւով մասնավորի ձեռքում է, գյուղատնտեսությունը թպրտում է»,- համոզված է Թովմասյանը:

Նրա փոխանցմամբ՝ ընտրություններում Կոմունիստական կուսակցության թեկնածուները ամեն դեպում պայքարելու են, որովհետեւ՝ «Եթե պայքարում ես՝ պարտվում ես, իսկ եթե չես պայքարում՝ ուրեմն պարտված ես»:

Թովմասյանի սպասելիքները ՏԻՄ ընտրություններում բարձր են, նա հույս ունի, որ ժողովուրդը վերջնականապես կհամոզվի, որ այս համակարգում այլեւս նման ձեւով ապրել չի կարելի. «Ես վերջնականապես համոզվեցի, որ արդարությունը ճառերով չի լինում, այն միայն բռունցքներով կարող ես վերցնել: Ես դեռեւս հաշվարկներ չեմ անում, թե մենք քանի տոկոս ձայն կհավաքենք այս ընտրություններում: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին մասնակցելուն, ապա դրա մասին դեռ մտածում ենք, քանի որ լուրջ ֆինանսական միջոցներ են պահանջվում: Ընտրագրավը շատ է, մեծ գումարներ են պետք: Բայց այն, որ ոչ մի ուժի չենք հարելու, դա հաստատ է, քանի որ ոչ մի ուժ ժողովրդին երբեք չի աջակցել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930