Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Քոչարյանի գրասենյակը Հունգարիային առաջարկում է ճանաչել ԼՂՀ-ն, եթե Բուդապեշտի եւ Բաքվի միջեւ հանցավոր համաձայնություն չի եղել

Սեպտեմբեր 04,2012 15:01

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր հանդես է եկել հայտարարությամբ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի եւ ներման վերաբերյալ. «Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսեւորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում եւ «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձեւավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որեւէ ձեւով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:
Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:

Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին եւ հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել