Այսօր ժամը 15.00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Այս պահին դատարանի մուտքը շրջապատված է Մարգարյան ընտանիքի անդամներով եւ համակիրներով, որոնք պարզել են «Ցավ մի պատճառեք Գուրգենի ընտանիքին», «Պահանջում ենք արդարություն», եւ «Մարգարյանի եղբայրն անմեղ է» պաստառները եւ պարբերաբար նույնը վանկարկում են:
Կարդացեք նաև
Դատական նիստը քիչ հետո կսկսվի, այլ հարց է, թե այն իրականում ինչպիսի ընթացք կունենա: Նրանք պարզել են նաեւ Գուրգենի մեծադիր նկարը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ