Լրահոս
Օրվա լրահոսը

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

Սեպտեմբեր 04,2012 14:49

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի   6-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փ. 11-19, 20, 22, Քեռու փ. 1-10, Նիկոլ Դուման փ. 1 համարների, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել