Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը 2012-13թթ. խաղաշրջանը կբացի սեպտեմբերի 12-ին՝ Ժ. Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» կատակերգությամբ: Հատկանշական է, որ շուրջ 50 տարի անց՝ Արտեմի Այվազյանի «Մինթոեւ» օպերետին անդրադարձել է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, ով էլ իրականացնում է բեմադրությունը: Հիշեցնենք, որ ժամանակին Մինթոեւի դերում հանդես է եկել նշանավոր կատակերգու Մայիս Կարագյոզյանը (բեմադրիչ Թաթիկ Սարյան): Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգության հիման վրա Ա. Այվազյանի գրած «Մինթոեւ» օպերետի պրեմիերան նախատեսված է աշնանը, իսկ Մինթոեւի կերպարը կմարմնավորի ճանաչված դերասան Հովակ Գալոյանը (լուսանկարում):
Այս տարին կոմեդիայի թատրոնի համար հոբելյանական է, լրանում է թատրոնի 70-ամյակը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ