Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Քոչար. «Փորձել եմ պատմել երկու կանանց պատմություն, նրանց ապրումները»

Սեպտեմբեր 04,2012 13:30

2013 թվականի գարնանը նախատեսվում է Ռուբեն Քոչարի «Իմ անունն է Վիոլա» ֆիլմի պրեմիերան: Այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Քոչարը պատմեց, որ այն մի աղջկա մասին է, որը ձգտում է ազատության: Սիրո եւ ընկերության հասկացողությունը փոշիանում է շրջապատի եւ հասարակության նսեմացուցիչ վերաբերմունքից:

Երիտասարդ աղջիկն իր փրկությունը տեսնում է միայնության, ինքնամփոփության մեջ, մինչ այն պահը, երբ հանդիպում է Աննային: Նա փորձում է ապրել իր նոր ընկերուհու կյանքով, կարծելով, որ դա կլինի իր փրկությունը շրջապատից, որտեղ կորցրել է իր եսը: Մտնելով ընկերուհու կյանքը, պարզվում է, որ նա նույնպես խնդիրներ ունի շրջապատում եւ ընտանիքում:
«Առաջին հայացքից հայ ժողովրդի մասին է: Փորձել եմ պատմել երկու կանանց պատմություն, նրանց ապրումները: Գործողությունները կատարվում են Հայաստանում: Ֆիլմից ստացված առաջին տպավորությունը նախանձն է, բայց կարելի է այն դիտել որպես շրջապատից փրկման միակ ձեւ: Ամեն մարդ իր քաղաքում հարմար չի զգում, եւ թվում է` դուրսը ավելի լավն է: Այսպիս խոսք կա` հարեւանի հարսը ավելի լավն է, բայց երբ գնում ենք` համոզվում ենք, որ լավ չի: Այս ֆիլմի հիմքում ընկած է այն, որ պետք չէ գեղեցիկը գտնել դրսում»,- ասում է Քոչարը: Նա ցանկացել է գտնել դրսում ապրող հայ տաղանդավոր երիտասարդների եւ դրանով էլ առաջնորդվել է հերոսներին ընտրելիս: Իր խոսքով` շատ շատերի հետ է շփվել դրսում ու համոզվել, որ մեզ մոտ դերասանական դպրոց չկա. «Դա մեզ տանում է կործանման: Շատ դժվար է եղել գտնել կին դերասանի: Երբ ֆիլմը նկարում եմ, փորձում եմ տեսնել, թե ինչպես է նա ընկալում իր կյանքը: Տղամարդկանց դեպքում նույնպես դժվար է եղել: Նրանք չեն տարբերում իրական կյանքն ու բեմը: Օրինակ, երբ ֆիլմում թիկնապահի դեր է խաղում, սկսում է փողոցում էլ այդպես քայլել»:
Փառատոնի կմասնակցի, թե ոչ, չգիտի, բայց ասում է, որ եթե լավ ֆիլմ լինի, ապա կվերցնեն փառատոն. «Եթե որեւէ ֆիլմ փառատոն է մտնում, դա մեծ հաջողություն է»: Մաքսանս Կուզուբաշյանը (Ֆրանսիա), ով մարմնավորում է Հրանտի դերը, ասում է, որ իր պապը այստեղից է եւ զոհվել է եղեռնի ժամանակ: Շատ ուրախ է, որ այսօր Հայաստանում է. «Իմ դերը շատ դրական կերպար է եւ ինձ էլ հոգեհարազատ է»: Մասնագիտությամբ դիզայներ Ժանեթ Սպիցերը (ԱՄՆ) գլխավոր հերոսուհիներից մեկն է: Իր համար մեծ նշանակություն ունի այս ֆիլմում խաղալը: Առաջին անգամ սցենարը կարդալիս, ուղղակի ցնցվել է, թե ինչպես է արտահայտվել կանացի զգացմունքները: Իր խոսքով, սա այնպիսի դեր է, որ կապ ունի ցանկացած կնոջ հետ: Սպիցերը արմատներով նաեւ հայ է. «Իմ հայրը հայ է, հորս ընտանիքը բնակվում է Հայաստանում»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930