Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքար» զինամթերքով մտած փոխգնդապետի դեմ գործն ուղարկվել է դատարան

Սեպտեմբեր 04,2012 13:02

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Եթե որպես մեղադրյալ ներգրավվելիս նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, ապա մեղադրական եզրակացությամբ նրան մեղադրանք է առաջադրվել նաև նույն հոդվածի 4-րդ մասով՝ Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վ. Սամվելյանը մուտք էր գործել Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ զինամթերքով, և սպառնացել պայթեցնել այն: Գործի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930