Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Չուգասզյանը դատապարտում է ՀՀ ԳԱԱ «տաքգլուխ» որոշումն ու անտեղյակությունը

Սեպտեմբեր 04,2012 12:53

Aravot.am-ը  ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր  Լեւոն Չուգասզյանին խնդրեց մեկնաբանել ՀՀ գիտությունների ակադեմիայի քայլը. այն հայտնի պատճառներով  կասեցրել է  է իր փոխհարաբերությունները Հունգարիայի գիտությունների ակադեմիայի հետ, հայտարարելով. «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին` դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի»:

Անվանի գիտնականը, սակայն դատապարտում է ՀՀ ԳԱԱ այս քայլը:

«Իմ կարծիքն այն է, որ պետք է կայուն համագործակցություն զարգացնենք զանազան երկրների գիտնականների հետ, մանավանդ այն երկրների, որտեղ ունեցել ենք գաղթօջախներ: Այդ երկրները դարեր շարունակ ապաստան են տվել օտարի լծի տակ հեծող հայրենիքից արտագաղթող մեր հայրենակիցներին և նրանք իրենց ավանդն են մուծել այդ երկրների կյանքում, տվյալ դեպքում նաև Հունգարիայում: Բազմաթիվ հունգարացիներ ջերմ զգացումներ ունեն մեր երկրի և ժողովրդի հանդեպ, ինչպես կարելի է սեպ խրել կամ անջրպետ գոյացնել բարեկամ ժողովուրդների մեջ »,-ասում է Չուգասզյանը:

Նրա համոզմամբ. «Փոխանակ այս պահին Հունգարիայի կառավարության դեմ դնելու հայերի ավանդը այդ երկրում և կառավարողներին որակելու իբրև տգետ այս փաստերի հարցում ու եղբայր ժողովուրդների թշնամացնող, մեր ակադեմիան իրեն դրսևորում է իբրև հայ ժողովրդի պատմությանն անտեղյակ և ազգային անհեռատես քաղաքականություն իրականացնող մի հակագիտական հիմնարկ: Սա գալիս է նրանից, որ մեր ակադեմիայի ղեկավարության մեջ հայտնվել են հայագիտության հարցում ոչ բավարար պատրաստվածություն ունեցող անձինք: Չի կարելի րոպեի ազդեցության տակ ընդունել տաքգլուխ, անլուրջ որոշումներ և խաղալ գիտությունների ազգային ակադեմիայի հեղինակության հետ: Այդ որոշումը չի կարող արտահայտել Հայաստանի գիտնականների միահամուռ կարծիքը եւ դառնալ նրանց բոլորի որոշումը:Դա ակադեմիայի ղեկավարության մեջ սողոսկած անարժան մարդկանց ոչ բավարար հայագիտական պատրաստվածության ու քաղաքական մտածողության մակարդակն է արտահայտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930