Թիվ 2 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մոտ 2 ամիս առաջ ԱԺ միջանցքում տեսնելով ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին, նրան կշտամբեց, որ ընտրություններն ավարտվել են, իսկ ՀԱԿ-ի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը դեռ չի հավաքել իր նախընտրական քարոզչապաստառները. «Ձեր հաղթած թեկնածուին ասեք, որ գա իր քարոզչական պաստառները հավաքի, դեռ պաստառները մնացել են: Երբ տեսնեք, փոխանցեք: Օրենքի՜ց եք խոսում, իսկ օրենքով՝ ով փակցրել է, նա էլ պիտի հավաքի»:
Լուսանկարում պատկերված է ոչ այլ մեկի, քան մեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչապաստառներից մեկը, որը տեղադրվել է դեռ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, այսինքն՝ ավելի քան 4 տարվա վաղեմություն ունի: Այս լուսանկարներն արվել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բ2 թաղամասում, որտեղ անձրեւներից, ձնից ու փոշուց խամրած, բայց մինչ օրս բազմաբնակարան շենքի պատերը զարդարում են նախագահի թեկնածուի քարոզչապաստառները՝ «առաջ, Հայաստան» կարգախոսով: Ի դեպ, քարոզչապաստառում Սերժ Սարգսյանը խոստանում է արժանապատիվ վարձատրություն՝ բոլորիս համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ