Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է անցկացնել «Փոխգործակցություն – 2012» համատեղ զորավարժությունները

Սեպտեմբեր 04,2012 12:44

Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

 Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնք մեզ համար ունեն կարևոր նշանակություն` հաշվի առնելով զորավարժությունների անցկացման հասարակական, քաղաքական և կոնկրետ կիրառական նշանակությունը: Կարծում եմ, որ մինչ այժմ կատարված աշխատանքները բավարար են պատշաճ մակարդակով զորավարժությունները անցկացնելու համար, բայց, այդուհանդերձ, անհրաժեշտություն կա համադրելու Հայաստանի պետական կառավարման մարմինների աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորավարժություններում ընդգրկված են Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները»:

Այնուհետև խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, Պաշտպանության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես եկան զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով:

Նիստում արձանագրվեց, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Ի լրումն մի շարք այլ միջոցառումների, զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության  2012թ. ծրագրի շրջանակներում:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930