«Արագ հանեք սա»,- ուզում ես բացականչել, երբ տեսնում ես համաշխարհային աստղերին այսպիսի հանդերձանքով: Ինչպե՞ս են նրանք հագել այն:
Ակնհայտ է, որ շատ աստղեր մեծ դժկամությամբ են հիշում կարմիր գորգի վրայով նրանց այս ելույթները: Նրանք կտային ամեն ինչ, որ կարմիր գորգի վրայով այդ fashion- ձախողումները չլինեին:
Կապույտ փետուրներով մորթյա վերարկուն Բրիթնի Սփիրսի ամենահաջողված հանդերձանքներից չէ: Երգչուհին նրանով կամ ինչ-որ կենդանու է նման կամ էլ հալվող սառցեբեկորի:
Ջենիֆեր Լոպեսի այս շրջազգեստը ավելի շատ նման է սփռոցի: Նրա հագի ժիլետը չի լրացնում այս հանդերձանքը: Երգչուհու անհաջող տեսքը ավարտվում է տարօրինակ սպիտակ սանդալներով:
Թվում է, թե Վիկտորիա Բեքեմը մոռացել է հանգնել տաբատը կամ կիսաշրջազգեստը: Իհարկե նրա կազմվածքը անթերի է, բայց արժե՞ր արդյոք այդպես ցուցադրել իրեն: Կարմիր գորգի վրա նրա նման տեսքը անընդունելի է:
Ձկնորսական ցանցի նման շրջազգեստը եւ ժապավեններով բարձրակրունկ սանդալները բացարձակապես չեն գեղեցկացնում Փինկին: Երգչուհին դրանցով շատ «էժանագին է»: Այդպիսի հանդերձանքով կարող էր հայտնվել լողափնյա որեւէ խնջույքին, բայց ոչ նշանավոր արարողությանը:Քրիստինա Ագիլերան, ինչպես հայտնի է, անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչը փայլում է: Այս ոսկյա հանդերձանքը բացառություն չէ: Բայց այս դեպքում ոսկին չափից շատ է:
Նորաձեության դիվա Բեյոնսեն իր կարիերան սկսել է ջինսե սարաֆանով: Այսպիսի հանդերձանքը չի գեղեցկացնում երգչուհուն: Երեւի նորահայտ երգչուհու մայրը չի զգուշացրել, որ սարաֆանը անհամապատասխան է նմանատիպ արարողությունների համար: