Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ադամյան. Հունգարիայի դրոշը այրելու իրավունքը մենք չունենք

Սեպտեմբեր 04,2012 12:40

 

«Ութ տարի առաջ, երբ Ռամիլ Սաֆարովը կրեց իր պատիժը՝ մահապատիժը, այդ տարիների ընթացքում մեր դեսպանատան, ԱԳՆ-ի, կառավարության եւ իշխանությունների համար այն պետք է դառնար անընդհատ, ձեռքը պուլսի վրա պահած, վերահսկվող խնդիր։ Միջպետական հարաբերություններում չի կարող այդպիսի բան պատահել, ուր ինչ-որ մեկի մեղավորությունը ավելի շատ լինի, ինչ-որ մեկինը՝ ավելի քիչ։ Եվ շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ ենք մենք այնտեղ դեսպանատուն պահում ընդհանրապես»,- «ՉԻ» հետ զրույցում Ադրրեջանի ու հունգարական իշխանությունների միջեւ կայացած հանցավոր համաձայնության ու ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու փաստի առիթով ահա այսպիսի մեկնաբանություն արեց ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը։

Այս իրավիճակում ռեժիսորը տարանջատեց նաեւ Հունգարիայի ժողովուրդ եւ Հունգարիայի իշխանություններ ասվածը, ինչպես որ տարանջատում է մեր իշխանությանն ու ժողովրդին՝ կանգ առնելով հետեւյալ եզրահանգման վրա. «Եթե իրենց համար սա անակնկալ է, ապա ես այն կարծիքին եմ, որ նրանց միջեւ նորմալ, միջազգային միջպետական հարաբերություններ դրված չեն: Կամ էլ՝ ինչ-որ մեկը մյուսի նկատմամբ իրեն ամենակարող է համարում, այն է. ինչ ուզեմ՝ կանեմ սկզբունքով։ Իսկ սա տեղավորվում է միմիայն վատ կառավարման շրջանակներում։ Համենայնդեպս, իմ մեջ «նստած» է հետեւյալը. մեր միջազգային կշիռը արժանի է այսպիսի դրսեւորման։ Բարեհաջող չէ այն, ինչը մենք այսօր կոչում ենբ Հայաստանի պետականություն։ Իր կշիռը ադեկվատ չէ հայտարարված նորմերին եւ արժեքներին։ Նորմերը հետեւյալն են. ես պետություն եմ, ժողովրդավար պետություն եմ, չի համընկնում, իսկ եթե նույնիսկ ձգտում կա դեպի համընկնելը, ուրեմն դա այնքան ցածր մակարդակի վրա է գտնվում, որ իմ նկատմամբ կարող են նման վերաբերմունք դրսեւորել, այսինքն՝ ինձ ոչնչի տեղ դնել եւ ինչ ուզել՝ սարքել։ Սա արդեն ցավալի է»։

Այս համատեքստում Աշոտ Ադամյանը հատուկ ընդգծեց նաեւ ՀՀ-ի կողմից իրականացվող անգրագետ քայլերի, այդ թվում նաեւ Հունգարիայի դրոշը այրելու մասին, որի իրավունքը մենք չունենք։ Որին հաջորդում են մյուս անգրագետ քայլերը, որոնք, ըստ նրա, ուղղակի «ուշացած կրակոցներ» են։ «Հարցը միջազգային ֆորմատում պետք է լուծվի միջազգային ֆորմատներին համահունչ։ Այսինքն՝ խելացի քայլեր կատարելով։ Փաստ է, որ այդ գործողությունը կատարվել է միջազգային նորմերի բոլոր կանոնները խախտելու ճանապարհով»։

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930