Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հունգարիան Սաֆարովին Ադրբեջանին է հանձնել Թուրքիայի միջնորդությամբ»

Սեպտեմբեր 04,2012 12:06

Թեեւ PKK-ի հետ կռիվները, քրդական այս կազմակերպության Շեմդինլին, Չուքուրջան եւ Բեյթուշշեբապը գրավելու փորձերը եւ կռիվներում թուրքական զինված ուժերին հաճախակի պատճառած զոհերը ստիպել են Թուրքիային ուշադրությունը բեւեռել քրդական հարցի վրա, այնուամենայնիվ, թուրքական կենտրոնական թերթերն արձագանքում են ինչպես Ռամիլ Սաֆարով կոչված հրոսակին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի արարքին, այնպես էլ Բաքվում ադրբեջանական ոհմակի այս մարդասպան զավակի փառաբանմանն ու պարգեւատրմանը:

Թերթերից թերեւս պետք է առանձնացնել «Միլլիեթին»: Ահա թե «Սաֆարովի հանձնմանը Թուրքիան միջնորդեց» վերնագրով ինչ է գրել սեպտեմբերի 2-ի համարում. «Նախորդ օրը, երբ հայ զինծառայողին կացնահարելու համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին, ու նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց վերջինին, հայաստանյան ճակատում ի հայտ եկան հրապարակումներ, ըստ որոնցՙ Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ պարտատոմսերի գնման շուրջն իրականացվող սակարկությունները արդյունքի են հասել Թուրքիայի միջնորդությամբ:

Հունգարիայից 3 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսեր գնելու Ադրբեջանի պատրաստակամության մասին տեղեկությունները մամուլում տեղ գտան (անցյալ) սեպտեմբերին: Այնուհետեւ հունգարական մամուլը տեղեկացրեց Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Մինչ այդ Nebszabadzag թերթը ամիսներ շարունակ արծարծում էր Թուրքիայի միջնորդությամբ իրականացվող բանակցությունների հարցը:

Օգոստոսի 2-ին «Ռոյթերը», վկայակոչելով անանուն թուրք պատասխանատուի, գրեց, որ վերջինը հաստատում է բանակցությունների սկզբնավորումը: Թեեւ Ադրբեջանում Հունգարիայի դեսպանությունը հերքեց սակարկությունների մասին պնդումները, սակայն հունգարական կառավարությունը պարտատոմսերի գնման եւ Սաֆարովի հանձնման առնչության մասին դեռեւս ոչ մի հայտարարություն չի արել»:

Ի դեպ, «Միլլիեթին» լրացրեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, թե Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ Հունգարիայի արտգործնախարարությունը նոտա է տվել Ադրբեջանին, իսկ մեկ այլ հեռուստատեսություն մատնանշեց, որ Սաֆարովին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու շնորհել նրան մայորի կոչում:

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930