Լրահոս
Օրվա լրահոսը

Հերման վան Ռոմպոյի պատասխանը Լևոն Զուրաբյանի հարցին

Սեպտեմբեր 04,2012 11:41

Հայ ազգային կոնգրեսն իր պաշտոնական կայքէջում տեղադրել է Հերման վան Ռոմպոյի պատասխանը Լևոն Զուրաբյանի հարցին, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է քաղաքական ուժերի դաշինքի հիման վրա, որ սատարում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին 2008–ի նախագահական ընտրություններին:

2008–ի մարտի 1-ին հայկական իշխանությունները դիմեցին ծայրահեղ քայլերի՝ խաղաղ ցույցերը ցրելու նպատակով, որոնք ուղղված էին կեղծված ընտրությունները բողոքարկելուն։ Այսպիսի ծահրահեղ քայլերի հետևանքով զոհվեցին 10 խաղաղ ցուցարարներ, հարյուրավորները ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքերից անմիջապես հետո՝ մարտի 4-12-ը Եվրոմիությունը սկսեց մարտիմեկյան սպանությունների իր անաչառ հետաքննությունը։

Այնուամենայնիվ, անցել է 4 տարի, սակայն սպանությունների հանգամանքները չեն պարզվել և մեղավորները չեն պատժվել։ Հարցն այն է, թե արդյոք Եվրոպական Միությունը հակվա՞ծ է հետևողական լինել սպանությունները բացահայտելու պահանջների իրականացմանը, որոնք առաջադրվել են վերոնշյալ հայտարարություններում և տեղ գտնելո՞ւ են արդյոք հետագա բանաձևերում:

Լևոն Զուրաբյան՝ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար»:

Պատասխան.

«Հարգելի պր. Զուրաբյան և ՀԱԿ-ի մեծարգո անդամներ,

Եվրոպական Միությունը և մի շարք այլ միջազգային և ազգային կազմակերպություններ բազմիցս արտահայտել են իրենց լուրջ անհանգստությունը 2008–ի մարտի 1-ին տեղի ունեցած մահվան դեպքերի հետաքննության արդյունքների բացակայության վերաբերյալ: Ցավոք սրտի, մենք ականատեսն ենք այդ ողբերգական իրադարձությունների անարդյունք հետաքննությանը։ Ուստի Հայաստանը վերջնականապես դուրս չի եկել 2008–ի մարտի 1-ի հետընտրական ճգնաժամից:

Եվրոպական Միությունը 2010-ի մարտին հրատարակել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ(OSCE/ODIHR) եռակի մոնիտորինգի հաշվետվությունները 2008թ. մարտի դեպքերի դատավարությունների առնչությամբ, որտեղ նշվել է, որ դրանք ընթացել են մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների էական խախտումներով։

2012–ի մայիսի 15-ին Եվրոպական հարևանության ծրագրի տարեկան հաշվետվության Հայաստանին վերաբերվող գլխում Եվրոպական Միությունը կրկին հրավիրել է Հայաստանին կատարել ընդհանուր հետաքննություն և վերջնականապես բացահայտել 2008 թվականի մարտի դեպքերի իրական պատճառները և արժանի գնահատական տալ ոստիկանության կողմից ցուցաբերված բռնություններին։ Այս փաստը նաև հանդիսանում է Մարդու Իրավունքների վերաբերյալ ԵՄ-Հայաստան երկխոսության մշտական առարկան։

Ես անձամբ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավարտին հասցնել 10 զոհվածների գործով հետաքննությունը և ձեռնարկել համապատասխան քայլեր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։   Կարևոր է, որ հասարակությունը տեղյակ լինի հետաքննության գործընթացից և վերջնական արդյունքներից»:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930