«Ա1+»-ը շաբաթը 5 օր՝ 20 րոպեանոց լրատվական վերլուծական հաղորդում է ունենալու «Արմնյուզի» եթերում: Քիչ առաջ այդ մասին ասուլիսում ազդարարեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:
Նա նաեւ հաստատեց, որ շարունակելու են դատական այն գործընթացը, որ մրցույթներից հետո «Ա1+»-ը նախաձեռնել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ, եւ որտեղ որպես 3-րդ կողմ ընդգրկված է նաեւ «Արմնյուզը»: