Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂ անկախությունը եւ բանակցային գործընթացից դուրս գա

Սեպտեմբեր 04,2012 11:13

Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:

 – Պարոն Շարմազանով, Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո ԼՂ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում հայտարարեց, թե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ միջազգային հանրությունը պարտավոր է եւ կարոդ է ճանաչել ԼՂ անկախությանը, իսկ ՀՀն ու Արցախը պետք է կարողանան ճիշտ օգտագործել պահը եւ մաքսիմում արդյունք ստանալ։ Հնարավո՞ր է, որ ՀՀն ճանաչի ԼՂ անկախությունը։ Վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում հնարավո՞ր է նման հայտարարություն հնչի։

– Խոսքը միջազգային ճանաչման մասին է, ոչ թե միակողմանի՝ ՀՀ-ի կողմից։ ՀՀ նախագահը ժամանակին ասել է, թե ինչ պարագայում իշխանությունները կգնան միակողմանի ճանաչման։ Կարծում եմ, որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ հարկ եղած դեպքում ՀՀ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը, բայց ինչքանո՞վ է դա օժանդակելու միջազգային ճանաչմանը, մենք պետք է

ամեն ինչ անենք, որ հասնենք միջազգային ճանաչմանը, այլ ոչ թե այդ վերջին փամփուշտը կրակենք։

Սաֆարովի էքստրադիցիայից հետո ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ պետք է բանակցային գործընթացից դուրս գալ։ Կգնա՞ Հայաստանը նման քայլի։

– Ես լիազորված չեմ պատասխանել այդ հարցին, ընդամենը կարող եմ ասել,

որ մեր նպատակը մեկն է, որպեսզի հետեւանքները լուրջ լինեն եւ դրական հայկական կողմերի համար, ու ամենակարեւորը՝ բոլորը գիտակցեն, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության բանակցային պրոցեսին՝ որեւէ առաջընթաց չի կայանա, դրան զուգահեռ Մինսկի խմբի համանախագահ երկրները, նաեւ ՄԽ անդամ երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան հստակ քննադատող եւ դատապարտող հայտարարություններ անեն Սդրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, հիմա պետք է սանկցիաներ լինեն, այլ ոչ թե ընդհանուր գնահատականներ հնչեցնեն։

Սաֆարովին ազատ արձակելուց հետո պաշտոնական Երեւանի կողմից

եղան գնահատականներ, հարցազրույցներ, հիմա կոնկրետ ի՞նչ քայլեր է

պատրաստվում անել ՀՀն։ Հայտնի է, որ վաղը ԱԺ արտահերթ նիստ է լինելու,

բայց մենք որքան տեղյակ ենք, այնտեղ ընդամենը մի դատապարտող հայտարարություն է ընդունվելու։

– Իհարկե, կլինի գործողությունների ծրագիր, բնականաբար, ԱԺ-ն էլ իր լիազորությունների շրջանակում կգումարի արտահերթ նիստ, եւ դա չի լինի մեկանգամյա ինչ-որ գործընթաց. Սաֆարովի հետ կապված էքստրադիցիայի հարցը ԼՂ գործընթացում, նոր փուլի սկիզբն է, որտեղ մեր բոլոր ուժերը պետք է համախմբենք՝ ընդդիմադիր, թե իշխանական։ Ես, իհարկե, շատ բնական եմ համարում, որ ընդդիմադիր տարբեր կուսակցություններ, պատգամավորներ

կարող են ունենալ մի քիչ այլ կարծիք, բայց համոզված եմ, որ բոլորս մի կարեւոր հարցում միակարծիք ենք, այն է, որ ԼՂ անկախությունը այլընտրանք չունի, եւ պետք է բոլոր ջանքերը ուղղենք, որպեսզի միջազգային հանրության ճիշտ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ենթարկվի լուրջ պատժամիջոցների, իսկ այս ամենն էլ հանգեցնի ԼՂ-ի միջազգային ճանաչման։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930