Լրահոս
Օրվա լրահոսը

«Նացիոնալիստական հիստերիան ու հակաադրբեջանական կրքերը չպետք է կուրացնեն մեզ »

Սեպտեմբեր 04,2012 10:26

Ոչ մի կերպ չի հանդարտվում հայ հանրությունը՝ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման ակտը հայի ներվին է կպել, հոգու ամենանուրբ լարերին, արժանապատվությանը։ Լցրել է նրա համբերության բաժակը։ Օդը լիքն է ազգայնականությամբ։ Եվ միանգամայն բնական է, որ այս օրերին կորած-մոլորած, հեղինակազրկված տարբեր սուբյեկտներ ոտքի են ելել ու փորձում են պահն օգտագործելով՝ ռեաբիլիտացվել, կամ իրենց առաջիկա գործունեության համար ինդուլգենցիաներ շահել։ Հասարակությունը չպետք խաբվի նրանց կեղծ խոսքերին ու համընդհանուր շփոթի վիճակում

չպետք է թույլատրի, որ սրանք խոսեն ազգի անունից։

Ընդհանրապես՝ ազգային հողի վրա հիստերիան ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ մեզ հետ։ Հասկանալի է, որ էմոցիաները փոթորկվում են, եւ չափը պահպանելն ու ծայրահեղությունների մեջ չընկնելը բարդ է, բայց նացիոնալիստական հիստերիան ու հակաադրբեջանական կրքերը չպետք է կուրացնեն մեզ։

Այս էմոցիոնալ վիճակից հարկ է օգուտով դուրս գալ, այլ ոչ թե լրացուցիչ կորուստներով։ Իսկ կորուստները կարող են շատ մեծ լինել։ Ակնհայտ է, որ այս քայլով ադրբեջանական կառավարությունը պատրաստվում է պատերազմի։ Նաեւ չի բացառվում, որ սրանով նաեւ սադրում է մեզ, որ պատերազմական գործողությունները սկսելու պատասխանատվությունը դրվի մեզ վրա։ Այս օրերին մեզանում ամենուր հնչում են կոչեր՝ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները դադարեցնելու մասին: Իրականում նման քայլը կնշանակի, որ մենք ընդունում ենք մարտահրավերը եւ բարձրացնում ենք Ադրբեջանի նետած ձեռնոցը։ Իսկ պատերազմը, կարծում եմ, այն վերջին գործողությունն է, որից պետք է խուսափեն բոլոր ողջամիտ ժողովուրդները, քանզի ոչ մի պատերազմից եւ ոչ մի կողմ միանշանակ շահած դուրս չի գալիս:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930