Այն բանից հետո, երբ շախմատի տղամարդկանց 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վեցերորդ տուրում Հայաստանն ու Ռուսաստանը ոչ-ոքի խաղացին, երրորդ տեղում ընթացող ադրբեջանցիները 3:1 հաշվով առավելության հասան Խորվաթիայի նկատմամբ, չինացիները՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի (3,5:05):
Ադրբեջանը վաստակած միավորներով հավասարվեց Հայաստանին եւ Ռուսաստանին: Յոթերորդ տուրում Հայաստանը հանդիպում է Չինաստանի հետ, Ռուսաստանը՝ Ադրբեջանի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ