Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ տեղական հեռուստաընկերություններով Կապանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Անդրադառնալով Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի ահաբեկմանը վերաբերող լուրերին` ասել է, որ որեւէ ահաբեկություն որեւիցե մեկի նկատմամբ չի եղել, տարածված այդ լուրերը մի քանի դաշնակցականների հորինածն է: «Ինչ վերաբերում է, որ քաղաքապետին են ահաբեկել, քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին են ահաբեկել, որ ինքը թեկնածությունը հանի, ես վստահորեն ասում եմ, որ նման բան չի եղել: Լուրեր են տարածվել, որ ոստիկանության վեցերորդ բաժնից են եկել, յոթերորդ բաժնից են եկել, ես վստահեցնում եմ, պատասխանատու հայտարարում եմ, որ նման բան չի եղել, ոչ մեկը քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին չի ահաբեկել, իմ կողմից անձամբ ահաբեկիչ որեւէ խոսակցություն չի եղել: Մենք երեւի թե, ըստ ինձ, մինչեւ էսօր էլ մտերմիկ հարաբերություններ ունենք»,- ասել է մարզպետը:
Մանրամասները` տեսանյութում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ