Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի սթ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը. «Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ ։2006 -ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ 2004 թ. Բուդապեշտում հայ սպայի աներևակայելի սպանության համար։
Ֆրանսիան, ինչպես և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին և կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը»: