Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է բավարարել Բերդավան գյուղից 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող 24-ամյա երիտասարդի նկատմամբ երկու ամսվա կալանքի սանկցիա կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին տեղեկացանք Տավուշի մարզի դատախազությունից : Բերդավանի բնակիչները հայտնեցին, որ աղջկա ընտանիքը սոցիալապես անապահով է, ապրում է գյուղից որոշակի հեռավորությամբ, կենցաղային ոչ բարվոք պայմաններում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ