Ստամբուլում մեկօրյա հանգստից հետո շախմատի տղամարդկանց 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարը՝ Հայաստանի հավաքականը, ոչ-ոքի (2:2) խաղաց երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի ընտրանու հետ:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեցին, համապատասխանաբար, Սերգեյ Կարյակինի եւ Դմիտրի Յակովենկոյի հետ, իսկ հավասրակշռությունը վերակնգնեց երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը՝ պարտության մատնելով Ալեքսանդր Գրիշչուկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ