Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը դիմելով այս երկրում գործող հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներին , ցավով է անրադառնում, որ անընդունելի հանգամանքներից ելնելով է , որ Հայաստանը ստիպված է եղել կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Դիմումում ասվում է,որ Եվրամիության անդամ հանդիսացող և Եվրոպական արժեհամակարգային հավատարմագրված երկրի կողմից, հակառակ հայկական կողմի զգուշացումներին,եղել են ամենաբարձր մակարդակով հնչեցրած հավաստիացումներ:Այսքանից հետո Ադրբեջանին մարդասպան սպային փոխանցելու կասկածելի գործարքը անթույլատրելի է և հավասարազոր է նման հանցագործության կրկնման խրախուսմանը:
Դեսպանատունը հույս է հայտնում, որ հոլանդահայերը միասնական դիրքորոշում կարտահայտեն այս աննախադեպ երևույթի կապակցությամբ և արդարության ձայն կբարձրացնեն համապատասխան ատյանների առջև:
Արդեն իսկ նիդերլանդահայ մի քանի կազմակերպություններ հայտնել են իրենց խոր վրդովմունքը, հանդես եկել դատապարտող հայտարարություններով ‘ մասնավորապես հնչել է հետևյալ գնահատականը. «Մարդասպան Սաֆարովին անմիջապես ազատ արձակելով Ալիևը ապացուցեց, որ բուդապեշտյան գործողությունն ունեցել է նախորոք ծրագրված ուղղվածություն և հովանավորվել է պետական ամենաբարձր մակարդակներով: Նրա ազատ արձակումը’ հենց նրա ծննդյան տարեդարձի օրերին, կասկած չի թողնում այն կոռուպցիոն համաձայնության մասին, որ ձեռք է բերվել հունգարական կողմի հետ»: Նաև կոչ է ուղղել Հայաստանի իշխանություններին այլևս չհավատալ ադրբեջանական ոչ մի հավաստիացումների:
Հայկական կազմակերպություններն ու կառույցները «Հայ Դատի», առաջնորդությամբ սեպտեմբերի 6-ին պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Դեն Հաագի Հունգարիայի դեսպանատան շենքի մոտ:
Հոլանդահայերը միասնական են անարդարության դեմ: