Ամերիկաբնակ Քերսսթին Գրուիսը որոշել էր փորձարկել անսովոր ու տարօրինակ մեթոդ`բարձրացնելու սեփական ինքնագնահատականը և ոգեշնչելու մյուսներին, որպեսզի ավելի քիչ ուշադրությու դարձնեն իրենց արտաքին տեսքին: Քերսթինի կարծիքով սխալ է, որ կանայք կամ աղջիկները օրվա մեջ առնվազն 30 րոպե կանգնում են հայելու առջև և այդքան ժամանակ կորցնում արտաքին տեսքի վրա: Մեկ տարի անց` փորձի ավարտի ժամանակ, Քերսթինը իր հարազատների մոտ, մեկ տարվա ընդիմուջիմից հետո առաջին անգամ նայել է հայելու մեջ ու իր խոսքով` արտառոց ոչինչ տեղի չէր ունեցել ,և նա գոհ է մնացել իր տեսքից:
Ֆինլանդիայում կա շուրջ 6 000 լիճ, որը կազմում է վերջինիս տարածքի 10 %-ը։
Պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1960 թվականին Չիլիում, որի հետևանքով մահացել է մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմել է մոտ 1.5 միլարդ ԱՄՆ դոլար:
Մարդկանց քրտինքը պարունակում է մի շարք նյութեր, որոնցից է նաև կաթնաթթուն: Մոծակները խայթում են այն մարդկանց, որոնց մոտ կաթնաթթուն արտադրվում է համեմատաբար մեծ քանակությամբ: Մոծակները մարդկանց քրտինքի հոտը զգում են նույնիսկ 50 մետրից: Սա է պատճառը, որ մոծակները մարդկանց մի մասին խայթում են, մյուսներին ՝ ոչ: