Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բառի կեսը կար, կեսը՝ չկար». տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը կրթական տարին բրայլյան նոր դասագրքերով է դիմավորել

Սեպտեմբեր 03,2012 19:28

Տեսողության խնդիր ունեցող 7-ամյա Արսենը սեպտեմբերի մեկը դիմավորում է նոր բրայլյան դասագրքով, մատները սահեցնելով գրքի սպիտակ էջի վրայով եւ սահուն արտասանելով տառերը. «Մ, Ա, Պ, Տ, Կ, Ն»:

«Մայրենին, մաթեմը շատ եմ սիրում, գնալու եմ նաեւ վոկալի ու դաշնամուրի: Հին դասագրքերով չէի կարում կարդալ, իսկ բրայլայնով լավ ա, հեշտ եմ կարդում»,-ասում է այս տարի 2-րդ դասարան տեղափոխված Արսենը:

Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ կրթահամալիում ուսումնական նոր տարվա մեկնարկը ավելի տոնական են դարձնում տպարանից նոր դուրս եկած բրայլյան դասագրքերը:

Բաց հասարակության հիմնադրամներ հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Բրայլյան դասագրքերի տպագրություն» ծրագրի շնորհիվ այբբենարանի, ինչպես նաեւ մաթեմատիկա, ֆիզիկա, ռուսաց լեզու, անգլերեն, կենսաբանություն, քիմիա առարկաների համար 170 բրայլյան դասագիրք է տրամադրվել դպրոցին:

Սպիտակ թղթից կազմված գրքի էջերին ուռուցիկ կետերով պատկերված են տառեր, թվեր, նախադասություններ, մաթեմատիկական խնդիրներ ու բանաձեւեր:

«Խորհրդային տարիներին տպագրված դասագրքերն արդեն մաշվել էին: Դրանք ուռուցիկներ են, որոնք երեխան շոշափելով կարդում է եւ այդ ուռուցիկները երկար տարիներ կարդալու ժամանակ նստում են: Երեխաները դժվարանում էին կարդալ մաշված գրքերով, բառի կեսը կար, կեսը չկար, նախադասության միտքը չէր ընկալվում»,- ասում է դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը՝ ընդգծելով, որ դասագրքեր ստանալը շատ կարեւոր է մայրաքաղաքից ու տարբեր մարզերից գրեթե 100 աշակերտ ունեցող դպրոցի համար:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930