Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. «Գուցե հունգար ժողովուրդը այս զազիր պատմության մեջ մեղավոր չէ»

Սեպտեմբեր 03,2012 17:33

Զայրույթով ու նողկանքով տեղեկացանք Հունգարիայի իշխանությունների՝ այդ երկրի մայրաքաղաք Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ազերի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու բոթը:

Ազերի թուրքերի վայրենաբարո վարքն ու բարքը հայ ժողովրդին վաղուց է ծանոթ:

-Կին ու մանուկ բռնաբարող, երեխաների փորը ճեղքող թուրքը պետք չէ նահանջի որևէ վայր: Հանուն քաղաքակրթության և ժողովուրդների անդորրության կարգը եկած է, որ բնաջնջողները պետք է բնաջինջ լինեն: Այդ վայրենաբարո «մարդկանց»  ոհմակին այդպես է բնութագրել մեծ հումանիստ Հանրի Ռոզֆորը սրանից բազում տասնամյակներ առաջ:

Կամ ինչպես չհիշել Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, որը գրել է.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

Կա՞ աշխարհում մի ազգ, մի ժողովուրդ, թեկուզ վայրենի կամ կիսավայրենի, որ քնած մարդուն կացնահարողին հռչակի ազգային հերոս, որի անունով կոչեն փողոցներ ու դպրոցներ: Պարզվում է, որ կա: Դա մեր հարևան ոչխարանուն քոչվորներն են, որոնք այսօր իրենց հորջորջում են ադրբեջանցիներ:

Ազերի գազանաբարո գործողություններին ծանոթ ենք պատմությունից և մեզ համար բնավ զարմանալի չէ կատարվածը: Մեզ համար զարմանալի է Եվրոպայի սրտում ապրող հունգար ժողովրդի կեցվածքը, որի հետ մենք ունենք հազարամյա հերոսական պայքարի պատմություն: Միթե՞ մոռացվել են դեռևս XIX դարի քառասունական թվականներին, թուրքական դարավոր լծից, ֆաշիզմի մղձավանջից ազատվելու մեր համատեղ հերոսամարտերը:

Գուցե հունգար ժողովուրդը այս զազիր պատմության մեջ մեղավոր չէ: Մեղավորը այդ երկրի նախագահն է, վարչապետը, արդարադատությունը, քաղաքական վերնախավը, որը հուդայաբար ազատամիտ ու ժողովրդավար Հունգարիայի, նրա ժողովրդի բարի անունն ու պատիվը վաճառեց քսան արծաթով: Այո, հուդայաբար, քանզի գայթակղվեց ազերիների նավթոտ եվրոներով ու խայտառակեց երկրի ու ժողովրդի հեղինակությունը համայն աշխարհում:

Հնչակյան կուսակցության վարչությունը շարքերի ու համակիրների անունից իր բողոքն է արտահայտում Հունգարիայի պետական վերնախավի հակաօրինական ու անմարդկային արարքի համար և կոչ անում առաջադեմ մարդկությանը, ժողովրդավար պետություններին միավորվելու արդարությունը վերականգնելու համար:

Հնչակյան կուսակցության վարչություն

3-ը սեպտեմբերի, 2012թ.

ք. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930