Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդլայնվել է նախկին թաղապետի քրոջորդու մեղադրանքը

Սեպտեմբեր 03,2012 16:52

Ընդլայնվել է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայումս` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի քրոջ որդի Արման Բադալյանի մեղադրանքի ծավալը՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 և 258-րդ հոդվածներով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և Խուլիգանությունը:

Ինչպես ավելի վաղ  տեղեկացրել է «Փաստինֆո» գործակալությունը, հուլիսի 4-ին Երևանի Տիգրան Մեծ պողոտային հարող կայարանամերձ տարածքից բերման են ենթարկվել երկու անձ, նրանցից մեկի` Ա. Բադալյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է «Բերետտա» տիպի ատրճանակ:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930