Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ

Սեպտեմբեր 03,2012 16:23

Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ուղերձ է հղել Հունգարիայի Գիտությունների ակադեմիային և Հունգարիայի գիտական հանրությանը: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի միջև ավելի քան կեսդարյա արդյունավետ ու խոստումնալից համագործակցություն է ձևավորվել գիտության տարբեր բնագավառներում: Չնայած ապագային միտված հեռանկարային պայմանավորվածություններին` Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, ելնելով Հունգարիայի արդի կառավարության կողմից ստեղծված աննախադեպ և հումանիզմի բոլոր արժեքները ոտնահարող գործողություններից, ստիպված կասցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Եվրոպական միության  և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին` դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի:

Հուսով ենք, որ ծանրակշիռ Ձեր ձայնը լսելի կդարձնեք Ձեր իշխանություններին, կդատապարտեք ու կպարսավեք նրանց անբարո եւ հունգար ժողովրդի համար անպատվաբեր գործարքը:

 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել