Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և այնտեղ նրան ներում շնորհելու փաստը. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հունգարիայի իշխանությունների այդ գործողությունները խոչընդոտում են միջազգային մակարդակում, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ձեռք բերված ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության նվազմանը»,- գրված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ: