Ըստ Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալների, Սիրիայի մայրաքաղաքի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետեւանքով զոհվել է մի հայուհի` Լուսաբեր Յակուբյանը, եւս երեք հայեր վիրավորվել են։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հայերի թիվը, այսպիսով, հասավ մեկեւկես տասնյակի։
«Ազատություն» ռադիոկայան